Առողջ ապրելակերպի հիմունքները
Մագնիսային փոթորիկներ
Մագնիսային փոթորիկներ առաջացնում են Արևի վրա կատարվող բռնկումները և դրանք տարածվում են ողջ Երկիր մոլորակի վրա։ Այսինքն, առողջական խնդիրներ առաջանում են մոլորակի բոլոր բնակիչների մոտ, անկախ բնակության վայրից։
Գրանցվել է, որ կենդանի օրգանիզմներն ամենից վատ արձագանքում են թույլ և միջին ուժգնության բռնկումներին։ Ուժեղ բռնկումների նկատմամբ մարդիկ և կենդանիները, որպես կանոն, քիչ զգայուն են։ Իսկ այդ օրերին գիտնականների սարքերի ցուցիչները վերին հորիզոնականներում են գտնվում։ Նման բացառիկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կենդանի օրգանիզմներն արձագանքում են միայն մագնիսային ճառագայթման որոշակի հաճախականությանը։
Գիտնականները հաշվարկել են, որ մագնիսային փոթորիկների ազդեցությամբ առողջական վիճակը նշանակալիորեն փոխվում է 10-15% մարդկանց մոտ։ Այդ պատճառով էլ շատերը, լսելով գեոմագնիսային ազդեցության վերաբերյալ հաղորդագրությունները, այն ընդունում են որպես ի գիտություն, որ ինքնազգացողությունը պետք է անխուսափելիորեն վատանա։ Որոշ մարդիկ էլ կարծում են, որ մագնիսային օրերին ինքնազգացողության հետ կապված խնդիրները ներշնչման արդյունք են։ Նրանք որոշ չափով իրավացի են։ Արձանագրված է, որ եթե զգայուն մարդկանց նախօրոք սուտ տեղեկատվություն տրվի մագնիսային օրերի վերաբերյալ, ապա այդ մարդիկ և՛ տվյալ օրերին են վատ զգալու, և՛ իսկապես մագնիսային փոթորիկների օրերին։
Բայց ճշմարիտ է նաև այն, որ մագնիսական դաշտի փոփոխություններին Երկիր մոլորակի վրա արձագանքում է տառացիորեն յուրաքանչյուր մարդ։ Պարզապես առողջ մարդիկ, ովքեր ուժեղ հարմարվողական հատկություններ ունեն, ինքնազգացողության ոչ մի փոփոխություն չեն նկատում։ Ապացուցված է, որ մարդկանց մեծամասնության համար մագնիսային փոթորիկը սթրես է։ Այդ օրերին մարդկանց մոտ նվազում է մելատոնին հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է հարմարվողականության հատկության համար։ Նկատվել է նաև այն, որ անբարենպաստ օրերին մակերիկամներից արտազատվում է ավելի շատ ‚սթրեսի հորմոնե` ադրենալին և կորտիզոլ։
Ի դեպ, մագնիսային փոթորկի վստահելի կանխատեսումը հնարավոր է միայն դրանց սկզբից 1-2 օր առաջ։ Հենց այդքան ժամանակահատվածում են Արևի վրա կատարված բռնկումների արձագանքները Երկիր հասնում։ Մյուս կանխատեսումներին գիտնականները հավելում են ‚հավանական էե բառը։ Քանի որ դրանք միշտ չէ, որ կատարվում են։
‚Շտապ օգնությանե վիճակագրությունը երկար տարիների ընթացքում հաստատում է, որ մագնիսային փոթորիկների օրերին ավելանում է հիպերտոնիկ կրիզների, կրծքահեղձուկի նոպաների և սրտային ռիթմի խանգարումների պատճառով կանչերի թիվը։ Այդ օրերին հաճախ են նաև ինֆարկտ և ինսուլտ արձանագրվում։ Բանն այն է, որ մագնիսական դաշտի տատանումների ժամանակ արյունատար մանր անոթներում փոխվում է արյան հոսքը, այն նվազում է։ Դրանից օրգանիզմի հյուսվածքներում թթվածնային քաղց է առաջանում։ Բացի դրանից, մագնիսային փոթորիկներն ազդում են անոթների տոնուսի կարգավորման վրա` արյան մեջ ադրենալինի քանակի ավելացման պատճառով։ Մագնիսային փոթորիկների օրերին չի կարելի շատ ուտել։ Այն կարող է սրտի նոպայի առաջացման պատճառ լինել։ Սիրտը և գլխուղեղը կարող են թթվածնային քաղց զգալ, քանի որ արյունը վերատեղաբաշխվում է ստամոքսաղիքային ուղիում սննդի մարսման համար։ Պետք է թեթև սնունդ ընդունել, նախապատվությունը տալ ջրով պատրաստված շիլաներին, խաշած ձկանը և, իհարկե, մրգերին ու բանջարեղենին։ Դրանք եղանակազգայուն մարդկանց համար շատ օգտակար միկրոտարրեր են պարունակում` կալիում, մագնիում, պղինձ և յոդ։ Իսկ նախապատվությունը պետք է տալ ժամանակի ստուգումն անցած բանջարեղենին` կարտոֆիլին, գազարին, լոբուն։ Նման մարդկանց շատ են օգնում նաև խորոված խնձորը, չամիչը, ծիրանի չիրը, բանանը։ Դրանք, ի թիվս այլ վիտամինների, նաև կենսաբանական ակտիվ նյութեր են պարունակում, որոնք նվազեցնում են ադրենալինի ազդեցությունը հոգեկան աշխարհի վրա։ Իսկ գարեհացը, որը B խմբի շատ վիտամիններ է պարունակում, իսկապես անփոխարինելի է։
Մագնիսային փոթորիկների օրերին դյուրագրգիռ վիճակը մեղմացնելու համար անհրաժեշտ է օգտագործել բնական հանգստացնող միջոցներ` կատվախոտի, առյուծագիի, ալոճի թուրմեր։ Խորհուրդ են տրվում հետևյալ բուսային թուրմերը.
-
Երիցուկի ծաղիկներ` 2 մաս, մեղվախոտի տերևներ` 1 մաս, դաղձ` 1 մաս։ Այս ամենը մանրացնել, խառնել, վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 0,5 լ եռացրած ջուր, թրմել թերմոսում, քամել։ Խմել 1/4 բաժակ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ։
-
Կատվախոտի արմատ և վերնարմատ` 2 մաս, երիցուկի ծաղիկներ` 3 մաս, չամանի սերմ` 3 մաս, մեղվախոտի տերևներ` 1 մաս։ Մանրացնել, խառնել, վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 լ եռացրած ջուր, թրմել թերմոսում 4 ժամ, քամել։ Խմել 3-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ։
-
Մասուր` 4 մաս, ալոճենու պտուղներ` 3 մաս, առյուծագի` 3 մաս, սրոհունդ` 1 մաս։ Մանրացնել, խառնել, վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 լ եռացրած ջուր, թրմել թերմոսում 4 ժամ, քամել։ Խմել 1/2 բաժակ, օրական 2 անգամ, ուտելուց առաջ։
Մագնիսային փոթորիկների օրերին առողջ ստամոքս ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում կես հաբ ասպիրին ընդունել։ Այն նոսրացնում է արյունը և նվազեցնում սիրտ-անոթային համակարգի հավանական բարդությունները։ Շատ դյուրագրգիռ վիճակի դեպքում, մագնիսային փոթորիկների օրերին օգնում է նաև գլիցին պատրաստուկը։ Այն պետք է օրական երեք անգամ ընդունել, 1-ական հաբ։ Հիանալի օգնում են նաև պերսենը և նովոպասիտը։ Եթե տագնապի զգացում կա, աշխատունակության նվազում, ապա կարելի է նեգրուստին պատրաստուկի բուժման կուրս անցնել, որը պատրաստված է սրոհունդի հիմքի վրա։ Արդյունավետ են նաև մարդարմատ (ժենշեն) պարունակող հաբերը` ռեվայլ գինսենգ, գինսանա կամ դոպպելհերց ժենշեն, միայն թե հիպերտոնիայի բացակայության դեպքում։
Եվ, իհարկե, ցանկալի է միկրոտարրեր պարունակող բազմավիտամինային կուրս ընդունել։
Իսկ հիպոտոնիայով մարդկանց անբարենպաստ օրերին օգնության են հասնում ոսկե արմատի, մարդարմատի, վարդագույն ռոզիոլայի կամ չինական կիտրոնաթփի մզվածքները։ Եթե այդ պատրաստուկներից վատանում է քունը, մարդն առավել դյուրագրգիռ է դառնում, այդ դեպքում պետք է բուժման հետևյալ կուրսն ընդունել. առավոտյան և ցերեկը, ուտելուց առաջ պետք է խմել 30-ական կաթիլ էլեուտերոկոկի մզվածք, իսկ սնունդ ընդունելու ընդմիջումներին` 1 բաժակ դաղձով թունդ թեյ։ Քնելուց առաջ խմել մեղրով մեղվախոտի թուրմ և 20 կաթիլ կատվախոտի թուրմ։ Եվ, իհարկե, կես ժամ զբոսնել մաքուր օդում։
Կարդացեք նաև
«Հերացի» վերլուծականն իր հրապարակումներում անդրադարձել է առողջ ապրելակերպի կարևորության հիմնախնդրին, սակայն վերջերս «The Guardian» հայտնի պարբերականում հրապարակված հոդվածվի տեղեկատվությունն...
Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...
Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...
Առողջությունը պահպանելու համար մեզ պաշարներ են անհրաժեշտ: Դրա համար ինչ-որ կենսակերպ վարելը քիչ է, պետք են մարզումներ, որոնք տարիքի հետ կօգնեն հաջողությամբ դիմակայելու հիվանդություններին ու ծերացման անողոք գործընթացներին...
Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար...
Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ...
Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ կատարել 78 տարեկանում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր...
Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան...
Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը...
գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը...
Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն